Ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են վերջին 500 տարվա համար ամենաբարձր մակարդակի վրա. Դավութօղլու

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են վերջին 500 տարվա համար ամենաբարձր մակարդակի վրա:

Դավութօղլուն հայտարարել է, որ «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունները սկսել են վարել բազմակողմ քաղաքականություն և սկսել են զարգացնել շրջակա երկրների հետ հարաբերությունները:

Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու թվով աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը կարևոր դեր է խաղում տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում:

Անդրադառնալով 2015 թվականին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ ԱԶԿ-ը շարունակում է վայելել 45-52 տոկոսանոց աջակցություն:

Տեսանյութեր

Լրահոս