Բաժիններ՝

Կառավարությունը կոռուպցիոն չարաշահումների շուրջ համոզիչ պարզաբանում պետք է տա հասարակությանը. Մահչուփյան

Թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Էթյեն Մահչուփյանը, ով մոտ մեկուկես ամիս առաջ է նշանակվել Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում, անդրադարձել է մի շարք խնդիրների:

Մահչուփյանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) այնպիսի կուսակցություն չէ, որին անկարելի է քննադատել, և որ ԱԶԿ-ն իր սխալներն ընդունելու ունակ կուսակցություն է:

Մահչուփյանը հիշեցրել է, որ ԱԶԿ-ն Թուրքիայում արդեն իսկ իշխում է 12 տարի, և որ այդ ընթացքում երկրում գրանցվել են ապրիլի 27-ի զինվորականների հուշագիրը, «Էրգենեքոն» ու «Բալյոզ» դատական գործերը, Գեզի այգու ցույցերը, դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառքը»:

Մահչուփյանի խոսքերով` Թուրքիայում ավտորիտարիզմի հարցն ունի 100 տարվա պատմություն, և որ դրան անկարելի է վերջ դնել մեկ օրում: Մահչուփյանն ընդգծել է, որ պաշտոնյաների ապօրինի գործողությունները կանգնեցնում են ժողովրդավարացման գործընթացը:

Նա նշել է, որ որևէ կառավարություն կամ կուսակցություն չի կարող կոռուպցիոն չարաշահումներն ամբողջովին թաքցնել հասարակությունից, ինչի համար էլ կառավարությունը պետք է այդ կապակցությամբ հստակ ու թափանցիկ պարզաբանում տա հասարակությանը:

Մահչուփյանը չի կարծում, թե կոռուպցիոն գործերի հարցը կհասնի մինչև նախագահ Էրդողանին, սակայն եթե անուշադրության մատնի այդ հարցը, ապա դա թանկ կարժենա ԱԶԿ-ի համար և խնդիրներ կլինեն նաև միջազգային հարթակներում: Մահչուփյանի կանխատեսմամբ` տվյալ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս