Բաժիններ՝

Անահիտ Բախշյան. «Ուզում եմ՝ նրանց մասին շատերն իմանան»

Այսօր շա՜տ հուզիչ  հանդիպում եմ ունեցել Երևանի քաղաքապետի խորհրդական պարոն Սարիբեկյանի հետ, ով չի երևում, նրա մասին չեն խոսում, բայց  նա  բազում գեղեցիկ, հայրենասիրական երգերի երաժշտության և բառերի հեղինակ  է, ինչպես օրինակ «Նամակ բանակից», «Գնացին նրանք»  և  մեր զինվորին փառաբանող ու  ոգևորող շատ երգեր, մեր ազգային հերոսների վերաբերյալ փոստային բացիկների  շարքի և այլ ոգեկոչող նախաձեռնությունների հեղինակն է:

Նա   նաև  մի հրաշալի  շարունակական  նախաձեռնություն է իրականացնում , որի արդյունքում  քաղաքապետարանում  հավաքված  12000   գեղարվեստական գիրք է  արդեն փոխանցվել բանակի տարբեր զորամասերին, որտեղ ստեղծվում են գրադարաններ: Նա  բազում  պատմություններ ունի այն մասին, թե բանակում որքան պահանջված են  գեղարվեստական գրքերը, որքան են  մեր զինվորները  սպասում  այդ գրքերին  և ազատ պահերին կարդում: Այս  երևույթից  հաճելիորեն զարմացել և ոգևորվել եմ:

Պարոն Սարիբեկյանը  մի հուզիչ պատմություն էլ պատմեց երևանցի   70-ամյա ժանետա Անանիկյանի  մասին, ով  31 զույգ բրդյա տաք  գուլպա   գործել  և  երեկ հանձնել էր իրեն՝  մեր բանակի քաջ զինվորներին հասցնելու համար: Կեցցե տիկին Ժանետան և նրա  ՀԱՅ ԿԻՆ տեսակը: Այս մարդկանց օրինակն ինձ հույս ու թև է տալիս, ուզում եմ, որ  նրանց մասին  շատերն իմանան,  որ  յուրաքանչյուր  ոք, ով   կնպաստի մեր  ոգու   ամրապնդմանը, պետք է լսի՝ շնորհակալություն, սիրելիներ:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս