Ադրբեջանի բանտերում հաշվվում է ավելի քան 100 քաղբանտարկյալ. Իսա Ղամբար
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բաքվում անցկացվել է «Մուսավաթ» կուսակցության կազմակերպած բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ակցիային մասնակցել է մոտ 1000 մարդ՝ չնայած ցուրտ եղանակին ու ուժգին քամուն:
Այն անցել է առանց միջադեպերի: «Մուսավաթ» կուսակցության նախկին ղեկավար, ներկայումս Մտածելակերպի ազգային կենտրոնի առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ իշխանությունները տոտալ պայքար են մղում իրենց ընդդիմադիրների դեմ, ովքեր խոսում են ճշմարտության մասին.
«Իշխանությունները վախենում են մեզանից, ինչի համար էլ փորձում են ահաբեկել կալանավորումներով: Սակայն վերջին հաշվով մշտապես հաղթում են այն ուժերը, որոնք պայքարում են արդարության համար: Ես հավատում եմ իմ ժողովրդի հաղթանակին և կոչ եմ անում շարունակել պայքարը:
Իշխանություններն ացնում են բոլոր չափերը՝ բանտ նետելով անգամ կանանց՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսին, լրագրող Խադիջա Իսմայլովային: Քաղբանտարկյալների թվով Ադրբեջանն աշխարհում առաջատարներից մեկն է: Երկրի բանտերում գտնվում է ավելի քան 100 քաղբանտարկյալ»: