Բաժիններ՝

Մեդվեդևն ու Նազարբաևը քննարկել են ԵՏՄ-ի գործարկման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Աստանայում տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:

Հանդպման ժամանակ նրանք ընդգծել են հունվարի 1-ին ԵՏՄ-ի գործարկման կարևորությունը և վստահություն են հայտնել, որ հետագայում կաճի ապրանքաշրջանառության ծավալը: Մեդվեդևն այսօր Ղազախստանում մասնակցելու է ՇՀԿ անդամ երկրների պետությունների վարչապետների խորհրդի նիստին:

Մեդվեդևը հայտարարել է, որ ինտեգրացիոն նախագիծն ընթացքի մեջ է և շնորհակալություն է հայտնել Նազարբաևին, որ նա կանգնած է եղել դրա ակունքներում. «Ինձ թվում է, թե շատ կարևոր է, որ հաջորդ տարվանից սկսի գործել ԵՏՄ-ը»: Մեդվեդևը Նազարբաևին փոխանցել է Ռուսաստանի նախագահի ողջույնները:

Նազարբաևն իր հերթին հայտարարել է, որ Ղազախստանի ու Ռուսաստանի միջև առկա է ամբողջական վստահություն. «Կարելի է ասել, որ մեր երկրների միջև տիրում է ամբողջական վստահություն, չկա որևէ խնդիր, եթե կա էլ, ապա դրանք ընդհանուր են: 23-ին Մոսկվայում կլինի հանդիպում, մենք կվավերացնենք Հայաստանի միանալը, հնարավոր է՝ Ղրղզստանը պատրաստ կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031