Բաժիններ՝

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը չի բացառել, որ ՌԴ-ը կարող է ընդհանրապես չստանալ «Միստրալ» ռազմանավերը

BFM հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ եթե ի հայտ գան քաղաքական հարմարավետ պայմաններ, ապա Ֆրանսիան Ռուսաստանին կմատակարարի «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրները:

Դրիանը մանրամասնել է, որ խոսքը գնում է Ուկրաինական հակամարտության ընթացքում անհրաժեշտ փոփոխությունների գրանցման մասին. «Ներկա դրությամբ մենք քայլեր չենք իրականացնում «Միստրալների» մատակարարման ուղղությամբ: Լիովին հնարավոր է, որ եթե չստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, ապա մենք Ռուսաստանին չենք մատակարարի այդ նավերը:

Եվ ռուսական կողմը պետք է հաշիվ տա իրեն: Մենք չենք կարող մատակարարումներն իրականացնել ներկայիս լարված պայմաններում, երբ չի պահպանվում սահմանների անխախտության սկզբունքը: Դրա համար էլ Ֆրանսիան կարծում է, որ այժմ այդպիսի մատակարարման ժամանակը չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս