Սենատի հանձնաժողովն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատել է Սեկյուտայի թեկնածությունը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովն Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում հաստատել է Ռոբերտ Սեկյուտայի թեկնածությունը: Հանձնաժողովի լսումների ժամանակ Ադրբեջանի վերաբերյալ այլ քննարկումներ չեն ծավալվել:

Ռոբերտ Ֆրենսիս Սեկյուտան ունի բավական հարուստ դիվանագիտական փորձ: Ավելի վաղ նա զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի` էներգետիկ հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը: Սեկյուտան Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է:

Հանձնաժողովում քվեարկության անցկացումը համարվում է ամենակարևորը, քանի որ դրանից հետո Սենատի լիագումար նիստում անցկացվելիք քվեարկությունը համարվում է ձևականություն: Օբաման Սեկյուտայի թեկնածությունն առաջ է քաշել ընթացիկ տարվա հուլիսին:

Տեսանյութեր

Լրահոս