ԵԱՀԿ Մինսկի խումբը Բազելում հանդիպում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Բազելում ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Պլանավորված է հանդիպման ժամանակ քննարկել բանակցային ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հերթական քայլերը:
Դեկտեմբերի 4-5-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվում է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 21-րդ նիստը: