Աբխազիայի հետ համաձայնագիրը չի սպառնում ժնևյան քննարկումներին. ՌԴ ԱԳՆ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում մտահոգված են Թբիլիսիի այն փորձի կապակցությամբ, որն ուղղված է Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ստորագրված համաձայնագիրը որպես ժնևյան քննարկումների սպառնալիք ներկայացնելուն:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նա ընդգծել է, որ իրենք վաղուց պարզաբանումներ են տվել այդպիսի մտավախությունների անհիմն լինելու կաակցությամբ. «Իմ կողմից կարող եմ ևս մեկ անգամ ասել, որ ժնևյան գործընթացը չափազանց կարևոր է նրա բոլոր մասնակիցների համար, և որ դրան որևէ բան չի սպառնում»:
Ժնևյան քննարկումներն անցկացվում են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: