Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է Յացենյուկի թեկնածությունը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 8-րդ գումարման Գերագույն ռադան երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է Արսենի Յացենյուկի թեկնածությունը: Տվյալ որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի նիստերի դահլիճում գրանցված 390 պատգամավորներից 341-ը:

Յացենյուկը 138 քվե ստացել է Պյոտր Պորոշենկոյի բլոկից, 83 քվե՝ «Ժողովրդական ճակատից», 1 քվե՝ «Ընդդիմադիր բլոկից», 32 քվե՝ «Սամոպոմիչից», 21 քվե՝ «Արմատական կուսակցությունից», 19 քվե՝ «Ժողովրդի իշխանություն» խմբից, 18 քվե՝ «Բատկիվշչինա» կուսակցությունից, 16 քվե՝ «Տնտեսական զարգացում» խմբից:

Իր թեկնածության շուրջ քվեարկությունից առաջ Յացենյուկը ելույթ է ունեցել պատգամավորների առջև՝ հայտարարելով, որ անկարելի է հաղթել Ուկրաինայի ժողովրդին: Նա ընդգծել է, որ իրենց ուսերին դրված է պատմական պատասխանատվություն՝ պետության պահպանում ու իրենց անկախության վերանվաճում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս