Բաժիններ՝

Հավայան կղզիներում դանդաղ սահող լավան իր ճանապարհին ոչնչացնում է մարդկանց տներն ու գերեզմանները (տեսանյութ)

You Tube վիդեոհոսթինգում հայտնվել է Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքումից հետո առաջացած լավայի դանդաղի հոսքի մասին տեսանյութը: Լավան դանդաղորեն իջնում է սարալանջից՝ իր ճանապարհին այրելով ամեն ինչ: Տեսանյութում պատկերված է լավայի նմանատիպ երեք հոսանք, որոնց մոտ ջերմաստիճանը հասնում է 2000 աստիճանի՝ ըստ Ֆարենգեյթի:

Հավայան կղզիների թվում գտնվող Մեծ կղզին հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներով, սակայն լավայի հոսքի կադրերն ունեն դժոխային տեսք: Լավան արդեն իսկ հաղթահարել է ավելի քան 13 մղոն տարածություն և շարունակում է անցնել մոտ 1000 բնակիչ ունեցող Պահոա գյուղաքաղաքով՝ իր ճանապարհին ոչնչացնելով նաև մարդկանց տներն ու գերեզմանները:

Կիլաուեա հրաբուխը շարունակ ժայթքում է ավելի քան 31 տարին մեկ անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս