Վահագն Ամիրխանյանին անասունների շղթայով ծառից կապել են
tesankyun.am-ը գրում է. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված, Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի 42-ամյա բնակիչ Վահագն Ամիրխանյանը նոր մանրամասներ պատմեց Ղարաբաղում իր զրկանքների մասին:
2008թ. հոկտեմբերի 15-ին երեկոյան «Մարիամ» ՍՊԸ տնօրեն Գրիշա Սարգսյանը իր տան բակում անասունները կապելու շղթայով թզենուց շղթայել է Վահագնին:
Գ. Սարգսյանը նրան նման պատժի է ենթարկվել այն պատճառով, որ երեկոյան անասունները դաշտից տուն վերադառնալու ժամանակ հորթերը խառնվել են կովերին, Վահագնը դա չի կարողացել կանխել: Գրիշան Վահագնի ձախ ձեռքը կապել է թզենուն, շղթան 2 պնդօղակներով ամրացրել:
Վահագնի խոսքերով՝ մոտ 5 ժամ կապված մնալուց հետո, անձրեւոտ գիշերը, երբ ինքը մնացել էր առանց հսկողության, աջ ձեռքով կարողացել է իրեն ազատել; Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին( ի դեպ, այդ օրը Լեւոն Հայրապետյանի հովանավորությամբ Ղարաբաղում 700 զույգ ամուսնացան) Վահագնը շղթան ձեռքին գնացել է ոստիկանության Մարտակերտի բաժին: Ոստիկանություն են կանչել Գրիշա Սարգսյանին, ով պնդօղակների բանալիով Վահագնի ձեռքը ազատել է շթղայից: Վ. Ամիրխանյանի վկայությամբ՝ այդ առթիվ ոստիկանությունում քրեական գործ չեն հարուցել:
Վահագն Ամիրխանյանի թրաֆիքինգի պատմությունը սկսել է հետաքրքրել Հայաստանի եւ Ղարաբաղի իրավապահներին:
Մանրամասներն՝ այստեղ