Բաժիններ՝

79-ամյա Արմեն Ջիգարխանյանը նոր մուսա ունի. «Կոմսոմոլսկայա պրավդա» (լուսանկարներ)

Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը նշում է ծննդյան տարեդարձը, իսկ տոնի տիրուհին 33-ամյա Վիտալինան է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Ջիգարխանյանի՝ երիտասարդ ընկերուհի ունենալու մասին (ով աշխատում է նրա իսկ թատրոնում՝ որպես երաժշտական մասի ղեկավար) լուրերը վաղուց են շրջանառվում: Պարբերականին հաջողվել է ներկայացումից հետո զրուցել 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Վիտալինան պրոֆեսիոնալ երաժիշտ է. ավարտել է Կիեւի կոնսերվատորիան՝ դաշնամուրի բաժինը, այնուհետեւ կրթությունը շարունակել Մոսկվայում:

djig2

-Ինչպե՞ս եք ծանոթացել Արմեն Բորիսովիչի հետ:

– Նրան գիտեմ 13 տարեկանից: Իմ բախտը բերել է. ես դիտել եմ Գոնչարովի վերջին ներկայացումը՝ Ջիգարխանյանի մասնակցությամբ, երբ Մայակովսկու թատրոնը ժամանել էր Կիեւ: Մինչ այդ կարդացել էի Ջիգարխանյանի բոլոր հարցազրույցները, դիտել բոլոր ֆիլմերը, նա ինձ հետաքրքիր էր… Գնացի, ինքնագիր խնդրեցի: Իսկ տարիներ անց, երբ ապրում էի Մոսկվայում եւ դասավանդում Հրեական ակադեմիայում, Արմեն Բորիսովիչը որոշել էր թարմացնել «Ալի Բաբան եւ քառասուն ավազակները» ներկայացումը եւ ինձ հրավիրեց որպես կոնցերտմեյստեր: 2008թ-ից աշխատում եմ նրա թատրոնում: Ինձ չեմ ցուցադրում: Հատկապես այն բանից հետո, երբ մամուլում տհաճ հրապարումներ հայտնվեցին: Այդ մասին գրում են մարդիկ, ովքեր ինձ ընդհանրապես չեն ճանաչում:

-Նրանք նույնիսկ ձեզ չե՞ն այցելել:

-Ոչ, անանուն նամակներ են ուղարկել Արմեն Բորիսովիչին իմ հարցով…

-Ո՞վ

-Ես կռահում եմ՝ ով: Ջիգարխանյանը՝ նույնպես:

-Դուք հավանաբար վիրավորված եք…

-Դե, հավանաբար, վիրավորական է: Պարզապես Արմեն Բորիսովիչը սովորեցրել է, որ նման բաների չարժե արձագանքել, չի կարելի իջնել՝ նրանց պատասխանելու համար եւ այդպիսիների հետ երկխոսության մեջ մտնել:

djig

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս