Այս տարվա առաջին կիսամյակին ուկրաինական ապրանքների արտահանումը ՌԴ կրճատվել է մոտ մեկ քառորդով
Lenta.ru-ի փոխանցմամբ` այս տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով ուկրաինական ապրանքների արտահանումը Ռուսաստան կրճատվել է 23.3 տոկոսով` համեմատած նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ: Դրա ծավալը կազմել է 5.7 միլիարդ դոլար:
Այս մասին նշված է Ուկրաինայի Պետական վիճակագրական ծառայության հաղորդագրությունում: Հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է նաև Ուկրաինայում ռուսական ապրանքների ներկրումը: Այն կրճատվել է 14.4 տոկոսով` կազմելով 8.1 միլիարդ դոլար:
Առաջին կիսամյակի արդյունքներով Ռուսաստանի հետ առևտուրն արտահանման ոլորտում կազմել է 20.3 տոկոս, իսկ ներկրման ոլորտում` 28.8 տոկոս: Ուկրաինան այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ներկրել է 4 միլիարդ դոլարի գազ, ինչը 8.9 տոկոսով պակաս է` համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: