Բաժիններ՝

Ինչպե՞ս է կապիտալը նվաճում քաղաքականությունը. The Guardian

Բրիտանական The Guardian թերթում հրապարակվել է Սլավոյ Ժիժեկի «Ինչպե՞ս է կապիտալը նվաճում քաղաքականությունը» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Մայիսին ստորագրվել է միջազգային առևտրի համաձայնագիր, որն արդյունավետորեն ծառայելու է որպես յուրօրինակ իրավական ողնաշար՝ համաշխարհային շուկայի կառուցվածքային փոփոխությունների համար:

Միևնույն ժամանակ Ծառայությունների առևտրի մասին համաձայնագրի (Trade in Services Agreement, TISA) շուրջ բանակցությունները գրեթե չեն հրապարակվել ԶԼՄ-ներում: Այդ գաղտնիությունը մեծապես հակադիր է համաձայնագրի պատմական, գլոբալ կարևորությանը:

Հունիսին WikiLeaks-ը հրապարակել էր համաձայնագրի տեքստի գաղտնի նախագիծը, որն առնչվում է 50 երկրի ու ծառայությունների համաշխարհային առևտրի մեծ մասին: Համաձայնագիրը սահմանում է այն կանոնները, որոնք կօգնեն ընդլայնել ազգերի միջև ֆինանսական անդրազգային կորպորացիաները՝ կանխելով նորմատիվային արգելքները: 

Այն այլևս արգելում է կարգավորել ֆինանսական ծառայությունները՝ թեպետ 2007-2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, սովորաբար, ընկալվում է, որպես այդպիսի կարգավորման բացակայության հետևանք:

Բացի այդ, ԱՄՆ-ը հատկապես շահագրգռված է տվյալների անդրսահմանային հոսքի մեծացմամբ՝ ներառյալ նաև անձնական ու ֆինանսական թրաֆիկի տվյալները, ինչը երաշխավորում է անձնական ու ֆինանսական տեղեկատվության անսահմանափակ փոխանակում:

TISA-ի համաձայնագիրը վկայում է, որ մեր տնտեսությանն առնչվող առանցքային հարցերի շուրջ բանակցությունները տարվում են գաղտնի: TISA-ի նախագիծը նոր փուլ է խորհրդանշում WikiLeaks-ի ռազմավարությունում:

Եթե ցայժմ նրա գործունեությունը հիմնականում միտված էր այն տվյալների հրապարակմանը, որոնք առնչվում են հատուկ ծառայությունների կողմից մեր կյանքը վերահսկելուն ու կարգավորելուն, ապա այժմ ի հայտ է եկել վերահսկիչ այլ ուժ՝ կապիտալ, որը սպառնում է մեր ազատություններին, ընդ որում՝ շատ ավելի խճճված ձևով»:

Հիշեցնենք, որ WikiLeaks կայքը հունիսի 19-ին հրապարակել է TISA-ի սևագիրը, ըստ որի՝ TISA-ն պետք է նպաստի շուկաների ու ծառայությունների (առաջին հերթին համակարգչային, բանկային ու ֆինանսական) գլոբալացմանը: TISA-ն վերջնականապես կամրապնդի ազատ շուկայի հաղթանակը և կկանխի տնտեսության մեջ պետական միջամտությունը:

TISA-ի օգտին հանդես է գալիս 50 երկիր, որոնց բաժին է ընկնում համաշխարհային շուկայի 68.2 տոկոսը: TISA-ի հեղինակների կարծիքով՝ փաստաթուղթը պետք է գաղտնի մնա ոչ միայն բանակցությունների ընթացքում, այլև՝ դրա ուժի մեջ մտնելուն հաջորդող 5 տարում:

Համաձայնագրի գլխավոր խաղացողներն են ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, որոնք մեծապես ցանկանում են հասնել նրան, որ տարբեր երկրների բանկերն ու ապահովագրական ընկերություններն անարգել իրականացնեն իրենց հաճախորդների մասին տվյալների փոխանակում:

Առանցքային լոբբիստների թվում է նաև Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը, որը հանդես է գալիս Ավստրալիայի կառավարությունից երկրի բանկային ու ֆինանսական սեկտորների լիակատար անկախության օգտին: Տվյալ համաձայնագրի ընդունումը վկայում է նեոլիբերալ էկոնոմիկայի հաղթանակի մասին, որն աշխարհը հանգեցրեց 2008 թվականի Մեծ ռեցեսիային:

Այն առաջին հերթին ձեռնտու է ծառայությունների շուկաների միջազգային ֆինանսական խաղացողներին՝ անդրազգային կորպորացիաների թոփ-մենեջմենթին, մինչդեռ գրասենյակային աշխատակիցները, մասնագետները և այլ վարձու աշխատողները, զրկվելով պետական պաշտպանությունից, ռիսկի են դիմում իրենց աշխատավարձերով ու աշխատատեղերով:

Չնայած 2007-2008 թվականների Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ ֆինանսական կարգավորման ակնհայտ անհաջողություններին և համապատասխան կարգավորիչ կառույցները բարելավելու մասին կոչերին՝ TISA-ի կողմնակիցները ձգտում են հասնել ծառայությունների գլոբալ ֆինանսական շուկաների հետագա ապակարգավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս