Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ջեյմս Ափաթուրայի հետ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:
Հանդիպման ժամանակ Ափաթուրայը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի միջև կապերը և շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ Աֆղանստանում տարվող խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար:
Իլհամ Ալիևն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև գոյություն ունեցող կապերի կապակցությամբ և հիշեցրել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան կատարած իր վերջին այցի և այնտեղ ունեցած հանդիպումների մասին:
Հանդիպման ժամանակ Ափաթուրայն ու Ալիևը քննարկել են ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի միջև իրագործվող նախագծերը, նրանց փոխհարաբերությունների ներկայիս մակարդակն ու հարաբերությունների հեռանկարները:
Հիշեցնենք, որ Ջեյմս Ափաթուրայը վաղը ժամանելու է Թբիլիսի: