Ադրբեջանը մոտակա երեք տարում կավարտի ճակատային գծին մոտ ընկած տարածքների ականազերծումը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մոտակա երեք տարում ավարտելու է ճակատային գծին մոտ ընկած տարածքներում ականների ու չպայթած զինամթերքի մաքրման գործընթացները:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի տարածքի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) տնօրեն Նազիմ Իսմայլովը: Նրա խոսքերով՝ ANAMA-ն այդպիսի աշխատանքներ է իրականացնելու խորհրդային ժամանակներից մնացած նախկին զորավարժարանների և ռազմաբազների տարածքներում: