Վրաստանի խորհրդարանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի հուլիսի վերջին

Тбилисская неделя պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի հուլիսի վերջին: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն:

Նա մանրամասնել է, որ Ասոցացման համաձայնագրի վավերացման հարցը պետք է դիտարկեն իրավական հարցերով հանձնաժողովը, արտաքին կապերի հանձնաժողովն ու եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը: Խմալաձեն հավելել է, որ այդ ընթացակարգերից հետո վրացի օրենսդիրները կկարողանան քվեարկել տվյալ փաստաթղթի ընդունման օգտին:

Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացացման համաձայնագրի վավերացման գործընթացը ենթադրաբար կավարտվի մինչև աշուն: Վրաստանն ու ԵՄ-ն Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են հունիսի 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031