Իրաքյան բանակը վերադարձնում է իր վերահսկողությունը զինյալների գրաված քաղաքների վրա. Մալիքի
![](https://168.am/wp-content/uploads/2014/07/nuri_al_maliki_300414.jpg)
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ իրաքյան բանակը վերականգնում է զինյալների կողմից գրաված քաղաքների նկատմամբ իր վերահսկողությունը:
Մալիիքիի խոսքերով՝ անվտանգության ուժերը վերադարձնում են այն տարածքների նկատմամբ վերահսկողությունը, որոնք զավթել էր «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորումը:
Ներկա դրությամբ իրաքյան բանակը մարտեր է մղում շիական Քերբելա քաղաքի մոտ: Որոշակի տվյալներով՝ այսօր կարող է սկսվել նաև Մոսուլի գրոհը: