Ուկրաինական ծիրանը Հայաստանում վաճառվում է 10 000 դրամով, տեղականը՝ 2700 դրամով. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. Ինչպես և սպասվում էր՝ այս տարի ծիրանը շուկայում հայտնվել է բավականին թանկ գնով: Պարզվել է՝ ծիրանի գինը Երևանի առևտրի կետերում 2600-ից 10 000 դրամ է:
«2600-2700 դրամ արժեն Արարատյան դաշտից բերվող ծիրանի փոքր չափսի, հասունացած տեսակները: Նույն տեղից բերված ավելի խոշոր չափսի ծիրանն արժե 6000 դրամ: Մեղրիինը Երևանի խանութներում վաճառվում է միջինը 4000 դրամով:
Ինչ մնում է արտերկրից ներկրվող ծիրանին, մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում «Հժ»-ին հայտնել են, որ ուկրաինական ծիրանը, որ այս օրերին սպառվել է և շուտով էլի կներկրվի, վաճառվում է 10 հազարով: Այն, չնայած իր բարձր գնին, գտել է իր սպառողին»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։