Լյովա Խաչատրյանը չի պատկերացնեում՝ ինչպես պետք է իրականացնեն համայնքների խոշորացումը
«Համայնքների խոշորացումը շատ նուրբ հարց է, որը պետք է քննարկվի: Ես չեմ պատկերացնում ոնց պետք է անեն: Ես կողմ եմ համայնքների խոշորացման միայն մեկ տարբերակի՝ նախկին վարչական շրջանների ձևավորմամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նա նշեց, որ շատ է շփվել գյուղացիների, համյանքների ղեկավարների հետ և վստահ է, որ համայնքների խոշորացումն այն ձևով, ինչպես հիմա է արվում, որ երկու հարևան գյուղ միացնեն, շահերի բախում ու դժգոհությունների մեծ ալիք կառաջացնի:
«Գյուղապերը միշտ հակասության մեջ են մտնում, գյուղացիները չեն համաձյանում, չի լինում նման բան: Մեկի անասունը մյուսի հողն է մտնում, մեկի ջուրը խմելու է, մյուսինը՝ ոռոգելի: Երկու, երեք հարակից համայնքները իրար միացնել չեն համաձայնի»,- ասաց Լ.Խաատրյանը: