Միջին ամսական աշխատավարձը 1-ին եռամսյակում կազմել է 123 190 դրամ

ԼՂՀ ազգային ժողովի այսօիրվա նիստում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը ներկայացրեց 2014թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։

Նախարարի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 33,4 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավել է 6,1 տոկոսով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 29,1, իսկ գյուղատնտեսական արտադրանքը՝ 14, 8 տոկոսով։

Նախորդ տարվա համեմատ շինարարական աշխատանքների ծավալն ավելի քիչ է. այն կազմել է 8.2 մլրդ դրամ՝ նվազելով 14 տոկոսով։

«Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 73,2 մլրդ դրամ՝ ավել 19,8 տոկոսով /աճել են ինչպես ապրանքների ներմուծումը, այնպես էլ արտահանումը՝ համապատասխանաբար 19,1 եւ 26,6 տոկոսով/։

Բնակչության դրամական եկամուտները նույնպես աճել են՝ 14,7 տոկոսով, իսկ դրամական ծախսերը՝ 9,9 տոկոսով։

Աշխատողների թվաքանակը տնտեսությունում կազմել է 41561՝ 46-ով ավելի նախորդ տարվանից։ Միջին ամսական աշխատավարձը 123 190 դրամ՝ աճելով 16,4 տոկոսով։
Ընդհանուր առմամբ, ըստ Սպարտակ Թեւոսյանի, ծախսվել է 17 մլրդ 464,8 մլն դրամի ծախս, որի հաշվին ապահովվել են առաջին եռամսյակի աշխատավարձերը եւ բյուջեով նախատեսված առաջնահերթ ծախսերը։

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս