Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը դատապարտել է Անար Մամեդլիին ազատազրկելը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ընտրությունների մոնիթորինգի ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի, տվյալ ՀԿ-ի գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլիի ու գործընկերային կազմակերպության ղեկավար Էլնուր Մամեդովի նկատմամբ կայացված դատավճիռը.
«Կալանավորման այդ դեպքերը լուրջ հետընթաց են Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման մեջ: Հանդիսանալով Ադրբեջանի հիմնական գործընկերը՝ մենք հավատում ենք, որ երկրի ապագա կայունության ու զարգացման համար ամենաճիշտ քայլը կլիներ բաց հասարակության համար հնարավորություններ ստեղծելը»: