Բաժիններ՝

Ադրբեջանում Անար Մամեդլիին դատապարտել են մինչև 5.5 տարվա ազատազրկման

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանն այսօր կայացրել է Ընտրությունների մոնիթորինգի ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ու ևս երկու ակտիվիստի՝ Բաշիր Սուելյմանլիի ու Էլնուր Մամեդովի գործով դատավճիռները: 

Անար Մամեդլին դատապարտվել է մինչև 5.5 տարվա ազատազրկման: Բաշիր Սուլեյմանլին ստացել է 3.5 տարվա ազատազրկման և կալանավորվել է հենց դատարանի դահլիճում: Նույն ժամկետով պայմանական ազատազրկում է ստացել Էլնուր Մամեդովը:  Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Անար Մամեդլիին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»: 

Նրանք մեղավոր են ճանաչվել հարկեր վճարելուց խուսափելու, ապօրինի ձեռնակատիրությամբ զբաղվելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափի գույք յուրացնելու մեջ: Քրեական գործը հարուցվել էր 2013 թվականի հոկտեմբերի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս