Կարեն Թամազյանն ազատվեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվեց Կարեն Թամազյանին ազատել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն չնշեց, թե ազատման պատճառը որն է: