Բաժիններ՝

Կադիրովը հերքել է Դոնեցկում «չեչենական ստորաբաժանումների առկայության» մասին տեղեկատվությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում հերքել է ուկրաինական ԶԼՄ-ների այն հրապարակումները, որ Դոնեցկում գտնվում են չեչենական ստորաբաժանումներ.

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Որևէ «չեչեն զինծառայող» և առավել ևս «Չեչնիայի ռազմական շարասյուններ» չեն մասնակցում հակամարտությանը: Չեչնիան Ռուսաստանի Դաշնության սուբյհեկտներից մեկն է և ՌԴ-ի Սահմանադրության համաձայն, չունի զինված ուժեր:

Եթե հակամարտության գոտում ինչ-որ մեկը չեչեն է տեսել, ապա դա նրա անձնական գործն է: Չեչենների թիվը կազմում է 3 միլիոն մարդ, որի 2/3-ն ապրում է Չեչնիայի սահմաններից դուրս, այդ թվում նաև Արևմուտքում: Մենք չենք կարող ու չպետք է իմանանք, թե նրանցից ով ուր է գնում, ինչպես որ Կիևում չեն իմացել, թե ուկրաինացիներից ով է գալիս Գռոզնի՝ պատերազմելու համար:

Եթե Ուկրաինայի իշխանությունները շատ են ցանկանում Դոնեցկում տեսնել «չեչենական ստորաբաժանումներ», ապա ինչու՞ մեկնել Դոնեցկ, եթե կա լավ ճանապարհ դեպի Կիև»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս