Բաժիններ՝

ԱՄՆ –ն Պուտինի խոսքերը համոզիչ չի համարում

Կրեմլը պետք է ցույց տա, որ կընդունի Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները և պատրաստ կլինի աշխատելու նոր կառավարության հետ՝ անկախ այն բանից, թե ով է ընտրվելու այս երկրի նախագահի պաշտոնում, հայտարարել է ԱՄՆ-ի Սպիտակ տունը:

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով նախօրեին Սանկտ Պետերբուրգում, ասել է, թե հույս ունի բարելավելու հարաբերություններն Արևմուտքի հետ: Պուտինը նշել է նաև, որ պատրաստ է ընդունել Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին հայտարարել է, որ Պուտինի խոսքերը համոզիչ չեն: «Մենք պետք է տեսնենք, որ Ռուսաստանն իրոք կընդունի Ուկրաինայում նախագահական ընտրությունների արդյունքները և կձեռնարկի այս երկրի կառավարության հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլեր», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս