«Մաքսիմը խորթ հորը սպանել էր, քանի որ նա թուրքական կանալներ էր միացնում, Հիսուսի նկարները դուրս էր շպրտել»
Asparez.am-ը գրում է.Ինչպես հայտնի է, մոտ երկու ամիս առաջ սպանվել էր Գյումրու «Մուշ» թաղամասում բնակվող մի ընտանիքի հայրը՝ Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքին: Անցած տարի, Թուրքիայում, Է.Գյուլիշթեքի եղբայրը սպանել էր ՀՀ քաղաքացի, ազգությամբ եզդի Մայա Բաքոյանին, ով ամուսնու` Է.Գյուլիշթեքի հետ մեկնել էր Թուրքիա`իր երեխաներին մուսուլմանական օրենքներով մկրտելու համար:
Մ.Բաքոյանը սպանվել էր Թուրքիայում, երբ նրա ամուսնու եղբայրը կրակել էր Մայայի ուղղությամբ:
Այդ դեպքից հետո Մայայի ամուսնուն` Է.Գյուլիշթեքին Գյումրիում սպանել էր Մայայի ավագ որդին` ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանն, ով այժմ Արթիկ ՔԿՀ-ում է` գտնվելով անազատության մեջ: Է.
Գյուլիշթեքին Մաքսիմի խորթ հայրն էր: Մայայի ամուսնու եղբայրն, ով սպանել է Մայային, Թուրքիայում ազատության մեջ է գտնվում: Ավելին, նրան այնտեղ հերոսացրել են: Մ.Բաքոյանի հորաքույրը՝ Ասյա Հասանյանն, ով այցելել էր «Ասպարեզի» խմբագրություն, բողոքում էր, որ գյումրեցի փաստաբան Սուսաննա Մխիթարյանն իրականացնում է սպանված Է.Գյուլիշթեքի քրոջ շահերի պաշտպանությունը, ով Թուրքիայի քաղաքացի է եւ ցանկանում է դառնալ իր սպանված եղբոր եւ Մայայի երկու անչափահաս երեխաների խնամակալը, այն դեպքում, երբ Մայային սպանողն ազատության մեջ է:
Ա.Հասանյանը ցանկանում է, որ գոնե ծնողների` Մ.Բաքոյանի եւ Է.Գյուլիշթեքի սպանություններից հետո մահացած ծնողների անչափահաս 2 երեխաներին հանձնեն Մաքսիմի մորաքրոջ` Էմմայի խնամակալությանը, ով ապահովված մարդ է:
«Սեղանին երեք երեխաների ճակատագիրն է դրված. երկուսը «Թռչունյաց տանն» են, 23 տարեկան տղան` Մաքսիմը, բանտում է նստած: Հայաստանի հայ եւ եզդի երիտասարդները թող պահի տակ իրենց Մաքսիմի տեղը դնեն, որ մորը խաբեցին, տարան Թուրքիա, սպանեցին, Թուրքիայի դատարանում Մաքսիմի մորը սպանողին հերոսացրեցին:
Մաքսիմի խորթ հայրը մինչեւ սպանվելը կապնվել էր Մայային սպանողի` իր եղբոր հետ, որ գնա Թուրքիա` Մաքսիմի սպանված մոր արյան գինը բերե եւ «Մուշ» թաղամասում օֆիս բացե: 23 տարեկան Մաքսիմը նստած է կալանավայրում, իսկ Մայային սպանողը Թուրքիայում ֆռֆռում է: Մայայի ողջ ունեցվածքն, ում Թուրքիայում սպանել են այն պատճառով, որ դավանափոխ չի եղել, գրանցված է թուրքական բանկերում: Թուրքին հերոսացրին, ինքը հմի ֆռֆռում եւ Մայայի ապրուստն է վայելում: Ինչ է, եզդիների եւ հայերի ճակատագի՞րն է, որ իրենց սպանեն եւ հերոսանան, ինչ-որ երկու տարի առաջ եղավ Սաֆարովի դեպքում: Ես ուզում եմ, որ եզդիների եւ հայերի միջեւ տարբերություն չդնեն»,-ասաց Ա.Հասանյանը:
Մանրամասներն՝ այստեղ