Սերժ Սարգսյանը վերընտրվեց, իսկ Տիգրան Սարգսյանը լքեց ՀՀԿ ԳՄ-ն

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ 15-րդ համագումարը։ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար վերընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ում թեկնածությունն առաջադրել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

ՀՀԿ-ականները միաձայն հավանություն տվեցին նաև կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի զեկույցին:

Համագումարում տեղի ունեցան նաև ՀՀԿ գործադիր մարմնի ընտրությունները: ԳՄ ամբողջ կազմը, բացառությամբ Տիգրան Սարգսյանի, վերընտրվեց։ Ինչպես հայտարարել է Սերժ Սարգսյանը, նա գնում է դիվանագիտական աշխատանքի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս