Բաժիններ՝

Ուկրաինայում այսօր «լռության օր» է` կապված վաղվա նախագահական ընտրությունների հետ

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայում այսօր «լռության օր» է` կապված նրա հետ, որ վաղը երկրում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Օրենքով այսօր արգելված է ամեն տիպի քարոզչություն իրականացնելը, և եթե տեղի ունենա նման բան, ապա դրա համար պատասխանատվություն կկրի այն թեկնածուն, որի օգտին կկատարվի այդ քարոզչությունը:

Ուկրաինայում նախագահի աթոռի համար պայքարելու է 21 թեկնածու: Եթե նրանցից ոչ մեկին չհաջողվի հավաքել քվեների 50 տոկոսից ավելին, ապա ԿԸՀ-ը կանցկացնի քվեարկության երկրորդ փուլ:

Ուկրաինայում ընտրողների քանակը կազմում է 33.7 միլիոն մարդ` առանց հաշվի առնելու Ղրիմն ու Սևաստոպոլը: Այդ ընտրողներից 3.3 միլիոնը բաժին է ընկնում Դոնեցկի մարզին, իսկ 1.77 միլիոնը` Լուգանսկի մարզին:

Քվեարկությունը մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 08.00-ին և ավարտվելու է 20.00-ին: Բացի այդ, մայիսի 25-ին քաղաքապետի ընտրություններ են անցկացվելու Կիևում, Օդեսայում, Նիկոլաևում, Խերսոնում, Չերկասում, Սումում, Չեռնովցիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս