Հրադադարի համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն չլուծեց ԼՂ հակամարտությունը. ԵՄ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հատուկ հայտարարություն է տարածել՝ կապված Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման 20-ամյակի հետ.

«ԵՄ-ն ամբողջովին աջակցում է 1994 թվականին ստորագրված հրադադարի 20-ամյակի կապակցությամբ մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի արած վերջին հայտարարությանը: Ինչպես ընդգծում են համանախագահները, այդ համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն չլուծեց հակամարտությունը:

Վերջնական կարգավորման բացակայությունն առաջին հերթին մեծապես զգացնել է տալիս բնակչությանը: ԵՄ-ը շարունակում է խորապես մտահոգ մնալ շփման գծում զինված միջադեպերի, մեծ քանակությամբ զոհերի մասին տվյալների կապակցությամբ: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը և կողմերին կոչ ենք անում խուսափել լարվածությունը մեծացնող հավանական բոլոր գործողություններից:

Այդ նպատակով մենք կողմերին կոչ ենք անում խստապես պահպանել հրադադարը՝ վերջ դնելու համար երկու կողմից էլ շփման գծի հատումներին, պահպանել զսպվածություն ինչպես մարտադաշտում, այնպես էլ՝ իրենց հայտարարություններում:

ԵՄ-ը կողմերին կոչ է անում ձեռնարկել հավելյալ միջոցներ, հավելյալ ջանքեր՝ ուղղված հրադադարի ու խաղաղության գործընթացի ամրապնդմանը: Դրա հետ կապված՝ ԵՄ-ը վերահաստատում է իր բացարձակ աջակցությունը համանախագահներին՝ ԼՂ-ի հակամարտության քաղաքական, արդար ու ամուր կարգավորմանն ուղղված նրանց ջանքերում, ինչը կենսական կարևորություն ունի տարածաշրջանի ապագայի համար:

Մենք կողմերին հրավիրում ենք երկխոսության կառուցողական ուղի և կոչ ենք անում ավելի արդյունավետորեն օգտագործել համանախագահների ջանքերը: ԵՄ-ը վերստին, առանց բացառության, աջակցում է 2009-2013 թվականներին Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների առաջարկած բոլոր սկզբունքներին:

Ամենաբարձր մակարդակով երկխոսությունը վերականգնելու համատեքստում մենք աջակցում ենք նախորդ նոյեմբերին կողմերին արած համանախագահների կոչին՝ կապված կառուցողական ու բարեխիղճ բանակցություններով զբաղվելու հետ, ինչը տանում է դեպի խաղաղության համաձայնագիր:

ԵՄ-ը պատրաստ է ավելի ակտիվ ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ վստահության միջոցների զարգացմամբ և ստեղծմամբ` ի աջակցություն Մինսկի խմբի, և խաղաղությանը հասնելուն ուղղված հետագա գործողություններին աջակցելու հարցում նրա հետ համագործակցությամբ:

Օգտվելով առիթից՝ ԵՄ-ը ողջունում է (ԵԱՀԿ) գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Կասպրշիկին ու նրա թիմին՝ անվտանգության տեսանկյունից երբեմն բարդ պայմաններում կատարած աշխատանքի համար: ԵՄ-ը կարևոր է համարում նրանց անխափան գործունեությունը՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով շփման գծի հրադադարի ռեժիմի դիտարկումը շարունակելուն»:

Հայատարարության տակ ստորագրել են նաև Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Սերբիան, Նորվեգիան, Լիխտենշտեյնը, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան ու Ուկրաինան:

Տեսանյութեր

Լրահոս