Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չի տեսել Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հեռանալու որևէ ապացույց. Ռասմուսեն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գալխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՆԱՏՕ-ն չի տեսել Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հեռանալու որևէ ապացույց. «Մենք չենք տեսել ռուսական զորքերի հեռանալու որևէ ապացույց, ևս ցավում եմ դրա համար»:

Կրեմլն այսօր հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժություններ անցկացնող զորքերին քաշվել մշտական կենտրոնակայաններ:

Մայիսի 7-ին Պուտինը նույնպես հայտարարել էր, որ ռուսական զորքերը հետ են քաշվել Ուկրաինայի հետ սահմանից, սակայն ՆԱՏՕ-ն ու Պենտագոնը հերքել են այդ տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս