Բաժիններ՝

Վրաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է Դարյալի կիրճի բական աղետի հետևանքները վերացնելու գծով շտաբ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ արգելված են Դարյալի կիրճով տեղաշարժերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն, որի խոսքերով՝ դրա պատճառը Կազբեկում սողանքավտանգ գոտու առկայությունն է:

Չիկաիձեն լրագրողներին հայտնել է, որ Կազբեկի լանջին դեռ մնացել է սողանքի չփլուզված հատված, ինչի համար էլ սահմանափակվել է թե՛ ավտոտրանսպորտի, թե՛ հետիոտների անցումը. «Տեղաշարժը սահմանափակվել է անվտանգության նկատառումներից ելնելով:

Սառցադաշտի վրա գտնվում է ալպինիստների խումբը, ինչպես նաև սահմանապահները, և եթե փլուզվի մնացյալ մասը, ապա նրանք այդ մասին կհայտնեն մեզ: Իրավիճակն առավելագույն կերպ վերահսկվում է, որպեսզի աղետից խուսափելու համար օպերատիվ կերպ տարհանեն այնտեղ մնացած բնակչությանը»:

Չիկաիձեն ընդգծել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու որոշմամբ երկրում ստեղծվել է Դարյալի կիրճի բական աղետի հետևանքները վերացնելու գծով շտաբ: Շտաբը գլխավորել է հենց Չիկաիձեն:

Մայիսի 17-ի առավոտյան Դարյալի կիրճում՝ Գվելետի գյուղի մոտ, գրանցվել էր սողանք, որը վնասել էր ռուս-վրացական սահմանի ուղղությամբ շարժվող ավտոմեքենաներն ու տարանցիկ բեռնատարները:

Փակվել է Ռազմավիրական ճանապարհը: Փլուզումը վնասել էր նաև Ռուսաստան-Հայաստան գազատարը, ինչի հետևանքով դադարեցվել էր Հայաստանին ռուսական գազի մատակարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս