Բաժիններ՝

«Գալաթասարայի» ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել հանքափորների սաղավարտներով

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլայի ակումբի խաղացողները «Քայսերի Էրջիյեսսփոր» թիմի հետ հանդիպմանը ներկայացել են հանքափորների սաղավարտներով: Դրանով իսկ ֆուտբոլիստները Սոմա քաղաքում տեղի ունեցած աղետից հետո աջակցել են հանքափորների ընտանիքներին:

Մայիսի 13-ին Սոմայի հանքահորում գրանցված պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել էր 301 հանքափոր: Սրանից առաջ էլ «Գալաթասարայի» հարձակվող Դիդիե Դրոգբան իր անձնական միջոցներից 1 միլիոն եվրո է նվիրաբերել զոհվածների հարազատներին:

Դրանից հետո սոցցանցերի օգտատերերը օրինակելի են համարել Դրոգբայի տվյալ քայլը: 36-ամյա Դրոգբայի տարեկան աշխատավարձը «Գալաթասարայում» կազմում է 7 միլիոն եվրո:

Թուրքիայի առաջնության եզրափակիչ` 34-րդ, խաղում «Գալաթասարայը» հաղթել է 2:1 հաշվով: Ստամբուլյան ակումբը մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը և ապահովել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

24447202 24447144

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս