Ռուսական նավթը կմատակարարվի «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում նավթարդյունահանող խոշորագույն մասնավոր LUKoil ընկերությունը Կասպից ծովի ռուսական շելֆում արդյունահանած նավթի մի մասը «Տրանսնեֆտի» նավթամուղերի համակարգից ուղղելու է դեպի «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղ:
Այս մասին հայտնել է նավթային ընկերության մամուլի ծառայությունը: Մինչ այդ LUKoil-ը Կասպից ծովի ռուսական շելֆում արդյունահանած ողջ նավթը լցանավերով հասցնում էր Մախաչկալայի նավահանգիստ, որտեղից այն խողովակաշարով հասցվում էր Նովոռոսիյսկ:
Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք բեռնել են առաջին լցանավը, որը երեկ ուղևորվել է դեպի Բաքու՝ ԲԹՋ-ով ուղարկվելու համար: Ներկա դրությամբ պլանավորված է մինչև տարեվերջ ադրբեջանական SOCAR-ին ամսական վաճառել 20.000 տոննա նավթ: