Ուորլիքի հայտարարությունը հստակ արտացոլում է ԼՂ-ի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը. Մորնինգսթար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շատ կարևոր է Քարնեգիի հիմնադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը:

Մորնինգսթարն ընդգծել է, որ Ջեյմս Ուորլիքի արած հայտարարությունը շատ հստակ արտացոլում է Ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը.

«Այդ հայտարարության հիմնական նպատակն այն է, որ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անի ու խրախուսի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հակամարտության խաղաղ, վերջնական կարգավորմանը հասնելու համար»:

Դեսպանն ընդգծել է դրական քայլեր ձեռնարկելու կարևորությունը, ինչը վերաբերում է հակամարտող երկու կողմին էլ:

Տեսանյութեր

Լրահոս