Բաժիններ՝

Ջոն Քերին դատապարտել է Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնելը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ մասնակցել է Լոնդոնում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպմանը:

Հանդիպման արդյունքներով Քերին դատապարտել է այս տարվա հունիսին Սիրիայում պլանավորված նախագահական ընտրությունները: Քերին հայտարարել է, որ հանդիպման բոլոր մասնակիցները եկել են այն եզրակացության, որ նախագահական ընտրությունները հանդիսանում են ֆարս, վիրավորանք ու մեքենայություն:

Հիշեցնենք, որ Քերին հանդիպման արդյունքներով Դամասկոսին մեղադրել էր սեփական ժողովրդի դեմ թունավոր նյութեր կիրառելու մեջ՝ հենվելով նախնական տվյալների վրա: Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս