Բաժիններ՝

Ամենաանվտանգ ավտոմեքենաները՝ ըստ ճապոնացիների

Հրապարակվել են JNCAP ճապոնական կազմակերպության կողմից անցկացված քրաշ-թեստերի արդյունքները։

JCNAP-ի մեթոդիկան իր մեջ ներառում է դիմային հարված պատին, բախում պատնեշի հետ, կողային քրաշ-թեստ և հարված ետևից։ Թեստավորվել են միայն ճապոնական շուկայում ներկայացված մեքենաները։

Արդյունքում՝ ամենաանվտանգ մեքենա է ճանաչվել Toyota Crown սեդանը։ Մոդելը արժանացել է վարկանիշային 5 աստղի և ստացել 189.7 միավոր։ Այժ միավորներից 91-ը տրվել է վարորդի և ուղևորների պաշտպանության, 92.74-ը՝ հետիոտների պաշտպանության համար։ Եվս 6 բալ մեքենան ստացել է անվտանգության գոտիների նախազգուշացման համակարգի համար։

Ամենից բարձր միավորներ և 5 աստղ են ստացել Mazda Atenza, Volkswagen Golf, Honda Fit, Honda N-WGN, Honda Accord Hybrid և Mitsubishi Outlander PHEV մեքենաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս