 
                        Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը միջազգային ճանաչման խնդրանքով դիմելու է ՄԱԿ-ին
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի հարավ-արևելքի բանակի մամլո քարտուղար Վասիլի Նիկիտինը հայտնել է, որ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը, որի անկախությանը կողմ են արտահայտվել երեկվա հանրաքվեի մասնակիցները, մտադիր է միջազգային ճանաչման խնդրանքով դիմել ՄԱԿ-ին.
«Մենք ճանաչման մասին դիմում ենք պատրաստում ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը»: Երեկ պետական ինքնուրույնության մասին հանրաքվեներ են անցկացվել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում: Դոնեցկում մասնակցության ցուցանիշը կազմել է գրեթե 75 տոկոս, իսկ Լուգանսկում՝ 81 տոկոս: Լուգանսկում անկախության օգտին արտահայտվել է մասնակիցների 96.2 տոկոսը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        