Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգություն է հայտնել Եվրատեսիլի արդյունքների առնչությամբ
Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգություն է հայտնել «Եվրատեսիլ 2014» -ում Ավստրիան ներկայացնող տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի հաղթանակի առնչությամբ:
«Սա ժամանակակից աշխարհում արատները լեգիտիմացնելու շղթայի եւս մեկ օղակ է, նոր մշակութային նորմերն ամրագրելու փորձ: Լեգալացման գործընթացն այն բանի, որն Աստվածաշնչում զազրելիություն է կոչվում, արդեն վաղուց նորություն չէ: Ցավոք, միտումներն իրավական եւ մշակութային դաշտերում զուգահեռ են ընթացնում, ինչի վկայությունն էլ այս մրցույթի արդյունքն է»,- «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է սինոդի տեղեկատվական բաժնի ղեկավար Վլադիմիր Լոգոյդան: