Բաժիններ՝

«Սևոլ» լաստանավի կործանման հետևանքով զոհերի քանակը հասել է մինչև 275 մարդու

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` հարավկորեական «Սևոլ» լաստանավի կործանման հետևանքով զոհերի քանակը հասել է մինչև 275 մարդու: Դեռ անհետ կորած է համարվում 29 մարդ, նրանց դիակները ցայժմ չեն հայտարարվել:

Այս մասին հայտարարել է Չինդո կղզում տեղակայված Հարավային Կորեայի կառավարության օպերատիվ շտաբը: Ներկա դրությամբ կասեցված են փրկարարական գործողությունները, ինչի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, որոնք կարող են շարունակվել մինչև երկուշաբթի:

«Սևոլ» լաստանավը Հարավային Կորեայի ափերի մոտ կործանվել էր ապրիլի 16-ին: Ողջ մնացածների հաղորդմամբ` լաստանավի անձնակազմն աղետի ժամանակ ոչինչ չի ձեռնարկել մարդկանց տարհանելու ուղղությամբ:

Անձնակազմի բոլոր անդամները կալանավորված են, նրանք մեղադրվում են անփութության մեջ ու փրկարարական օրենքները խախտելու մեջ: 68-ամյա նավապետ Լի Չժուն Սոկուին սպառնում է ցմահ ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս