Քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ. հակաքաղցկեղային պատվաստանյութ
TEM1-TT ԴՆԹ պատվաստանյութը հանդիսանում է որպես քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ: Այդ պատվաստանյութն ազդում է ոչ թե քաղցկեղային բջիջների, այլ՝ արյան անոթների վրա, որի միջոցով օրգանիզմում տարածվում են քաղցկեղի բջիջները:
ԴՆԹ պատվաստանյութն ազդում է այն բջիջների վրա, որոնք իրենց մակերեսին TEM1 սպիտակուց են կրում , որը ուռուցքային էնդոտելիալ մարկեր1-ն է:
TEM1-ն արտահայտված է լինում ուռուցքային հյուսվածքներում, սակայն առողջ հյուսվածքներում այն չի հանդիպում: Դա օգնում է, որպեսզի պատվաստանյութն առավել անվտանգ լինի:Մասնագետները պատվաստանյութը փորձարկել են կրծքի, հաստ աղու և արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերում և հաստատվել է, որ թթվածնի արգելափակման պարագայում ուռուցքի աճը դադարում է: Պատվաստանյութը ամրացնում է նաև իմունային համակարգը: