Ուորլիքը հանդես է եկել ԱՄՆ-ի քաղաքական գիծն արտացոլող ելույթով. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և շարունակում է իր գործունեությունը որպես համանախագահող երկիր:

Պատասխանելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ու Ղարաբաղյան բանակցային գործընթացի միջև կապի առկայության մասին հարցին՝ Փսակին ընդգծել է, որ իրազեկված չէ այդ մասին.

«Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և շարունակում ենք մնալ նրա համանախագահ: Ուկրաինայում մեր ջանքերի մասին դուք իրազեկված եք»:

Մեկնաբանելով «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը՝ Փսակին հայտարարել է, որ համանախագահը հանդես է եկել ԱՄՆ-ի քաղաքական գիծն արտացոլող ելույթով. «Ամերիկացի համանախագահը պատմել է «հիմնարար սկզբունքների» մասին, որոնք կծառայեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Տեսանյութեր

Լրահոս