Բաժիններ՝

Պենտագոնը չի հաստատել Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի հետ քաշվելը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը չի հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե ռուսական զորքերը հետ են քաշվել Ուկրաինայի սահմանից: Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը.

«Մենք որևէ փոփոխություն չենք ստացել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով տեղակայված ռուսական ուժերի կենտրոնացվածության հարցում»: Ուորենը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ռուսական կողմին կոչ անել՝ ջանքեր գործադրել Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ և միջազգային հանրության հետ փնտրել այդ ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս