Բաժիններ՝

Կաթի շշի համար նախատեսված «խելացի» շապիկն ամեն ինչ կպատմի փոքրիկի սննդային սովորույթների մասին

Երիտասարդ հայրիկներ Հայկ Օքները եւ Դեն Գիլեյը նոր գաջետ են ստեղծել, որը կարող է նկատելիորեն թեթեւացնել երիտասարդ ծնողների հոգսերը, հաղորդում է Newsru-ն: Նոր սարքը` Sleevely-ին, երեխաների կաթի ստանդարտ շշերի համար նախատեսված շապիկ է, որն ավտոմատ կերպով հետեւում է սնվելու համար ճիշտ ջերմաստիճանին, սննադամթերքի ժամկետին եւ նախազգուշացնում է, երբ այն մոտենում է ավատին:

Նոր գաջետն ունի նաեւ հավելված սմարթֆոնների համար, որի միջոցով հնարավոր է հետեւել երեխային սննդային սովորույթներին, օրվա ընթացքում ընդունած սննդի ծավալին եւ երեխայի ախորժակին:

Հեղինակներն ակնկալում են իրենց մատահղացման համար արտոնագիր ստանալ եւ հույս ունեն առաջին օրինակները սպառողներին հասցնել արդեն դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս