Բաժիններ՝

Մոնիկա Լևինսկին 10-ամյա ընդմիջումից հետո հարցազրույց է տվել

Vanity Fair պարբերականին տված հարցազրույցով ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախկին սիրուհի Մոնիկա Լևինսկին խախտել է տասնամյա լռությունը: Նա պատմել է, որ շատ է ցավում 1996 թվականին տեղի ունեցածի համար: Լևինսկին խոստովանել է, որ նախագահի հետ սկանդալային սիրավեպից հետո մեծ խնդիրներ է ունեցել աշխատանք գտնելու հարցում:

Լևինսկին հայտարարել է, որ հարկադրված է եղել հրաժարվել մի շարք շահավետ առաջարկներից, որոնք իրեն թույլ կտային վաստակել ավելի քան 10 միլիոն դոլար: Գործատուները, սակայն, պահանջել են, որ Լևինսկին պետք է հայտնվի զանգվածային միջոցառումներում ու շփվի մամուլի հետ:

Լևինսկին, ով արդեն իսկ 40 տարեկան է, կտրականապես հրաժարվել է նման գործարքներից: Լևինսկու խոսքերով՝ Քլինթոնն իրեն չի վճարել լռելու համար, որ դա եղել է իր որոշումը: ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ու Սպիտակ տանը ստաժավորում անցնող Մոնիկա Լևինսկու սիրավեպի մասին հայտնի է դարձել 1998 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս