Բաժիններ՝

Ըստ բուքմեյքերների՝ մրցույթից մի քանի ժամ առաջ հաղթելու ամենամեծ շանսերն ունի Արամ MP3-ն

Այսօր երեկոյան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի կունենա «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Հայաստանը ներկայացնողԱրամ Mp3-ն իր Not alone («Դու մենակ չես») երգով հանդես կգա առաջինը։

Բուքմեյքերները Արամի հաղթելու հավանականությունը գնահատում են բոլորից բարձր։

Մասնավորապես, Vivaro բուքմեյքերական ընկերությունը Արամ  MP3-ի հաղթանակը մրցույթում գնահատում է 2.7 գործակցով։ Չհաղթելու համար բուքմեյքերը սահմանել է 1.4 գործակից։

Երկրորդ տեղում Շվեդիան է՝ 4.25 գործակից։ Հավանական հաղթողների եռյակը եզրափակում է Ուկրաինան՝ 10 գործակցով։

Ըսի բուքեյմեքերի՝ հաղթելու շանսեր չունեն Ալբանիայի, Վսաստանի, Իսլանդիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Սան-Մարիոնյի և Լատվիայի ներկայացուցիչները։ Նրանց հաղթանակի գործակիցը 301 է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս