Բաժիններ՝

Տիմոշենկոյի կյանքին վտանգ է սպառնում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյի մամլո քարտուղարը հայտարարել է, որ վտանգ է սպառնում երկրի նախկին վարչապետի (Տիմոշենկոյի) կյանքին:

Նրա խոսքերով՝ իրենց այդ մասին զգուշացրել են Պետական պահպանման աշխատակիցները, որոնք ապահովում են նախագահի թեկնածուների անվտանգությունը:

Չնայած դրան՝ Տիմոշենկոն չի փոխել այսօր Նիկոլաևի մարզ այցելելու իր պլանները, ուր հանդիպելու է մարզի ղեկավարության, ընտրողների, Ղրիմից եկած զինվորականների հետ, տալու է մամուլի ասուլիս:

Օրեր առաջ Տիմոշենկոն այցելել էր Օդեսա, ուր անկարգությունների հետևանքով զոհվել և տուժել էին տասնյակ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս