Բաժիններ՝

Այս գիշեր Կիևում կանցկացվեն մարտավարական հատուկ զորավարժություններ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Կիևում անցկացվելու են մարտավարական հատուկ զորավարժություններ: Նախատեսվում է, որ զորավարժությունների շրջանակներում քաղաքում հայտնվելու են զինծառայողների ու ռազմական տեխնիկայի շարասյունները:

Այս մասին հայտնել են Կիևի քաղաքային իշխանությունների մամլո ծառայությունը: Միևնույն ժամանակ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի 6 մարզ գտնվում է անաջատողական շարժման սպառնալիքի ներքո:

Տուրչինովի խոսքերով՝ ներկա դրությամբ իրավիճակն անկայունացնելու փորձեր գրանցվել են Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Օդեսայի, Նիկոլաևի, Զապորոժիեի մարզերում: Տուրչինովը ռուսական կողմից դիվերսիաներ է ակնկալում հենց մայիսյան տոներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս