Աշակերտը հարվածել է ուսուցչի դեմքին. «Հրապարակ»

«Օրերս արտակարգ իրավիճակ է առաջացել Երևանի թիվ 187 դպրոցում։ 7-րդ դասարանցիներից մեկը ձեռքով ուժգին հարվածել է ուսուցչի դեմքին այն բանի համար, որ վերջինս հանդգնել է դիտողություն անել նրան»,- գրում է  «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.  «Հարցին, թե ինչու է նման բան արել, դպրոցականը պատասխանել է. «Մայրիկս ասեց. եթե դասատուն քեզ նեղի, կթռնես դեմքին»։ Այս դեպքը հատուկ քննարկման առարկա է դարձել տնօրենի մոտ, և ծնողը հաստատել է, որ ինքն է դրդել տղային նման արարքի»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս